Կոմիտասի Թանգարան-ինստիտուտ

Թանգարան
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
WCայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 2015 թ․
ք․ Երևան Արշակունյաց պող., 28 շենք

Կոմիտասի թանգարան ինստիտուտի գործունեությունն ուղղված է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։

Թանգարան-ինստիտուտն ունի մշտական ցուցադրության ութ սրահ։  Ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված սրահում պարբերաբար կազմակերպվում են Կոմիտասին, նրա ժամանակակիցներին, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերին առնչվող ցուցադրություններ (երաժշտություն, գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն)։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործող գիտահետազոտական կենտրոնը նպատակ ունի հանգամանորեն և համակարգված կերպով հետազոտել Կոմիտասի գործունեությունը, Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերը, ինչպես նաև ուսումնասիրել հայ ավանդական՝ ժողովրդական և հոգևոր երաժշտության պատմական ու տեսական խնդիրները՝ ըստ Կոմիտասի գիտական սկզբունքների։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչությունը լույս է ընծայում գիտական աշխատություններ՝ մենագրություններ, գիտական հոդվածների ժողովածուներ, մատենաշարեր, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպված ցուցադրությունների պատկերագրքեր, որոնց թեման առնչվում է Կոմիտասին, նրա ժամանակակիցներին, հայ ժողովրդական և հոգևոր երգարվեստին, և լայն առումով՝ հայ մշակույթին։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կազմակերպվում են ավանդական և դասական երաժշտության համերգներ։

Կոմիտասի թանգարան–ինստիտուտի գործունեության կարևոր ճյուղերից մեկն է կրթական ծրագրերի իրականացումը: Դպրոցականների և այլ տարիքայինու սոցիալական խմբերի համար թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական բազմաժանր ծրագրեր, որոնք ստեղծում են յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ:

Կոմիտասի թանգարան–ինստիտուտի կրթական ծրագրերի մեջ կայուն տեղ է զբաղեցնում ամառային դպրոցը։ Այն անցկացվում է երկու փուլով՝ ըստ տարիքային երկու խմբի՝ հնարավորություն տալով ուսումնասիրելու երաժշտությանն ու արվեստին վերաբերող բազմազան թեմաներ։

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8–ը իրականացվում է «Կոմիտաս» ամենամյա միջազգային գիտաժողով-փառատոնը, որը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գործունեության կարևոր ուղղություններից է։ Այն ներառում է գիտական նստաշրջան և համերգաշար: Գիտաժողով-փառատոնի միջազգային ձևաչափն ապահովվում է արտասահմանի տարբեր երկրներից երաժիշտ-կատարողների և գիտնականների մասնակցությամբ։ Փառատոնի հայեցակարգի հիմքում Կոմիտասի բազմաճյուղ՝ բանահավաքչական, երաժշտագիտական և ստեղծագործական գործունեության և հայ ազգային երաժշտական մշակույթի հանրահռչակումն է, ինչպես նաև հայ արդի երաժշտագիտության տարբեր հիմնախնդիրների քննարկումը:

Կոմիտասի թանգարան–ինստիտուտում գործում է երաժշտական գրադարան, որը երաժշտագիտական գրքերի և ձայնապնակների ամենահարուստ հավաքածուն ներառող կառույցն է Հայաստանում։

5.0

Աշխատանքային օրեր՝ ամեն օր, բացի չորեքշաբթի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-16:30

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2000 դրամ է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 4000 դրամ է:

 

Թանգարանում առկա է թեքահարթակ։

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ։

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս -750 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+ 374-11-570-570, +374-11-570-571
contact@komitasmuseum.am
komitas.mus.am
https://komitasmuseum.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր